«ՀԿ Կենտրոնն» իր գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր:
2005թ-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, «ՀԿ Կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը: Այսօր «ՀԿ Կենտրոնը» ներկայանում է հանրությանը որպես քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանն առնչվող գիտելիքի, տեղեկատվության, փորձի և այլ կարողությունների շտեմարան:
Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության (ՔՀ) ձեռքբերումներն այսօր առավել ընդգրկուն են: ՔՀ ծավալուն դերակատարությունը թելադրված է նաև մերօրյա բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց արձագանքելու ջանքերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով «ՀԿ Կենտրոնը» իր ներդրումն է կատարում ՔՀ կառույցների զարգացման գործում` կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման ծառայություններով և ծրագրերով: Մենք հավատում ենք, որ քաղաքացիների նպատակային և բանիմաց հանձնառությունը մեր հասարակության բարօրությանը նպաստող հիմնարար գործոն է:
Բարի կամքի հիմքով մասնակցությունն ու պատասխանատվությունը՝ հանուն անհատի և ընդհանուր բարօրության ՀԿ Կենտրոնի տեսլականի ոգին ու շունչն են:
Սատարել քաղաղացու մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում՝ կարողությունների համալիր և շարունակական ընդլայնման միջոցով։
Խթանել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:
Աջակցել սոցիալական գործընկերություն հաստատմանը:
Խթանել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացները:
Աջակցել քաղաքացու և քաղաքացիական հասարակության կառույցների/խմբերի կարողությունների զարգացմանը:
Իր առջև դրված նպատակն իրականացնելու համար ՀԿ Կենտրոնը մի կողմից աշխատում է հզորացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական և ինստիտուցիոնալ կարողությունները, մյուս կողմից նպաստում է վերջինիս կայունությանը ոլորտում:
2005 թ. «ՀԿ Կենտրոնը» անցել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Կազմակերպության սերտիֆիկացման գործընթացը» և արդյունքում ստացել «Ինստիտուցիոնալ զարգացման սերտիֆիկացում»:
Վկայագիրը հաստատում է, որ ՀԿ Կենտրոնը համապատասխանում է ընդունված պահանջներին հետևյալ ոլորտներում՝
ՀԿ Կենտրոնը Հայաստանում համարվում է ՔՀԿ-ների և նրանց գործընկեր կազմակերպությունների համար առաջատար ծառայություններ մատուցողներից մեկը:
Կազմակերպության գերագույն մարմին է հանդիսանում կազմակերպության խորհուրդը: Կազմակերպությունը ունի 4 ստորաբաժանումներ, որոնցում ներգրավված են համապատասխան ոլորտի պատասխանատուները:
Դրամաշնորհների Վերահսկման և կառավարման բաժնում ընդգրկված են կազմակերպւթյան Դրամաշնորհների ղեկավարը, Շահերի պաշտպանության մասնագետը, Վերահսկման և գնահատման մասնագետը, որը կրում է պատասխանատվություն ՀԿ կենտրոնի կողմից կառավարվող դրամաշնորհների իրականացման ընթացքի վերահսկման և գնահատման համար:
Վերահսկման և գանհատման բաժնում ներառված են ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող ծրագերի ղեկավարները, կազմակերպության համակարգողը, կազմակերպության վերահսկման և գնահատման մասնագետը, որը իրկանացնում է ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող ծրագերի վերահսկում և գնահատում:
Ծրագրերի կառավարման բաժնում ներգրավված են ՀԿ կենտրոնի կողմից իրականացվող ծրագերի աշխատակազմը, կազմակերպության հաշվապահը:
Վարչական և ֆինանսկան կառավարման բաժնում ներգրավված են կազմակերպության համակարգողը, կազմակերպության գլխավոր հաշվապահը, գանձապահը:
Մարգարիտ Փիլիպոսյանը միացել է ՀԿ Կենտրոնին 1995 թվականի հունվարի 9-ին։ 1999-2005 թթ-ին եղել է Ամերիկայի Հայկական Հհամագումարի ՀԿ Կենտրոնի տնօրեն։ 2005-2015 թվականներին զբաղեցրել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահի պաշտոնը։ 2015 թվականից ՀԿ Կենտրոնի խորհրդի անդամ է։
Արսեն Պապոյանը ՀԿ Կենտրոնին միացել է 1998թ.-ին: Աշխատել է ՀԿ կենտրոնում որպես Գյումրու մասնաճյուղի հաշվապահ/դասընթացների կազմակերպիչ, այնուհետև՝ 2004-2005 թվականներին որպես Դրամաշնորհային ծրագրերի մենեջեր: Սկսած 2012 թվականին ընգրկվել է ՀԿ Կենտրոնի վերստուգիչ հանձնաժողովի կազմում։